Սիրուշոյի ֆուտբոլը որդիների հետ եւ Հենրիխ Մխիթարյանի արձագանքը

Սիրուշոն, որը սպասում է երրորդ երեխայի ծնունդին, սոցիալական ցանցի իր էջում պատմել է երեխաների հետ հանգստի մասին։
Երգչուհին կադրեր է հրապարակել, թե ինչպես է ֆուտբոլ խաղում իր տղաների հետ ու հիշատակել տաղանդավոր ֆուտբոլիս Հենրիխ Մխիթարյանին։

Մխիթարյանի պատասխանը չի ուշացել․ «Կարծում եմ՝ քեզ մոտ ավելի լավ է ստացվում»։

Ավելի վաղ երգչուհին հետաքրքիր հրապարակմամբ հայտնել էր երեխայի սեռը․ նա եւ Լեւոն Քոչարյանը դուստր են ունենալու։