Իշխան Գելոյանը՝ «ԲՄԱ-Խաբարովսկի» ֆուտբոլիստ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իշխան Գելոյանը՝ «ԲՄԱ-Խաբարովսկի» ֆուտբոլիստ




Հայաստանի հավաքականի թեկնածու Իշխան Գելոյանը նոր թիմ ունի: 29-ամյա վինգերը 2 տարվա պայմանագիր է կնքել «ԲՄԱ-Խաբարովսկի» հետ՝ տեղեկացնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: Գելոյանը «ԲՄԱ-Խաբարովսկում» կխաղա «9» համարի մարզաշապիկով:

Ավելի վաղ Կալինինգրադի «Բալթիկան» հայտարարել էր, որ Գելոյանի հետ հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի ժամկետը չի երկարաձգվի: Հայ ֆուտբոլիստն իր նոր թիմին կմիանա հուլիսի 1-ին՝ ազատ գործակալի կարգավիճակ ստանալուց հետո:

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ՖԱԼ) 2021/2022 մրցաշրջանում «ԲՄԱ-Խաբարովսկը» վաստակած 65 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը: