Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 3 ոսկե մեդալ է նվաճել Վրաստանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 3 ոսկե մեդալ է նվաճել Վրաստանում




Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 3 ոսկե մեդալ է նվաճել Վրաստանի Գորի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել
63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը և80 կգ քաշային Համլետ Ադամյանը։

48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 67 կգ քաշային Արման Միսկարյանը և71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը նվաճել են արծաթե մեդալ։

Եվս 4 հայ բռնցքամարտիկ արժանացել են բրոնզե պարգևի։