Մխիթարյանը պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ՝ ակումբի գլխավոր տնօրենը հաստատել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մխիթարյանը պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ՝ ակումբի գլխավոր տնօրենը հաստատել է




Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մարզական կարիերան կշարունակի «Ինտերում»՝ հաստատել է միլանյան ակումբի գլխավոր գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան:

«Կարող եմ հաստատել՝ մենք ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Գործարքները կայացած են»,- ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ասել է միլանյան ակումբի տնօրենը:

Մխիթարյանն առաջիկա օրերին կժամանի Միլան, բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի թիմի հետ, իսկ Օնանան արդեն Միլանում է, իսկ բուժզննումն անցել էր հունվարին:

Մարոտան հաստատել է նաև, որ ակումբը բանակցություններ է վարում Լուկակուի և Դիբալայի ձեռքբերման վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանի և «Ռոմայի» պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին: