Ադելը հրաժարվել է ելույթ ունենալ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու գահակալման պլատինե հոբելյանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադելը հրաժարվել է ելույթ ունենալ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու գահակալման պլատինե հոբելյանին




Երգչուհի Ադելը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Արտիսը հրաժարվել է ելույթ ունենալ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պլատինե հոբելյանին, հայնում է Daily Mail-ը։

Երկրպագուները քննադատել են Ադելին, քանի որ Daily Mail-ի տեղեկություններով, երգչուհին մոտակա ժամանակներում ծրագրված համերգներ չունի։ «Նրա մենեջերներն ասել են, որ նա չի կարող անել դա։ Գրաֆիկի հետ կապված խնդիրները կամ նման բան ներկայացվել են որպես պատրվակ։ Դա լուրջ զարմանք է հարուցել, հատկապես այն պատճառով, որ նա պարգեւատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։ Ի վերջո, դեռ որքա՞ն հնարավորություն է նա ունենալու ելույթ ունենալ թագուհու եւ ամբողջ Բուքինգհեմյան պալատի առաջ»,- հայտարարել է պարբերականի աղբյուրը։

Երկրպագուներից շատերը չեն հասկացել երգչուհու քայլերն ու կարծել են, որ Ադելն «աստղային հիվանդություն» է ձեռք բերել։

Միջոցառմանը հրաժարվել է մասնակցել նաեւ երգիչ Հարի Սթայլզը։ Հոլեբյանին ելույթ են ունեցել Էդ Շիրանը, Էլթոն Ջոնը, Ռոդ Ստյուարտն ու «Queen»-ը։