Ռոնալդուի 2,1 միլիոն եվրո արժողությամբ Bugatti-ին վթարի է ենթարկվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոնալդուի 2,1 միլիոն եվրո արժողությամբ Bugatti-ին վթարի է ենթարկվել




Կրիշտիանու Ռոնալդուին պատկանող Bugatti Veyron մեքենան Մալյորկայում վթարի է ենթարկվել։

Ինչպես հայտնում է Diario de Mallorca-ն, 2,1 մլն եվրո արժողությամբ մեքենան բախվել է քաղաքամերձ տանը։ Միջադեպի հետևանքով վնասվել է տնտեսական սենյակը, որտեղ պահեստավորված են եղել գազի բալոնները։

Մեքենան վարել է ոչ թե ինքը՝ Ռոնալդուն, այլ նրա աշխատակիցը։ Վարորդը չի տուժել: Վնասվել է մեքենայի հետևի հատվածը:

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվողը հունիսի 14-ից հանգստանում է Մալյորկայում՝ կնոջ ու երեխաների ուղեկցությամբ։