Այսօր «Ինտերը» կներկայացնի Հենրիխ Մխիթարյանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այսօր «Ինտերը» կներկայացնի Հենրիխ Մխիթարյանին




Միլանի «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես կներկայացնի այսօր՝ հունիսի 22-ին:

Football Italia-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանի աշխատավարձը հավելավճարներով կկազմի մոտ 4,2 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

Հայաստանի հավաքականի նախկին ավագը իտալական Սերիա Ա-ում է 2019 թվականից: Հռոմեական «Ռոմայի» կազմում հայ կիսապաշտպանը դարձել է Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության հաղթող: