Քիմ Քարդաշյանը պատմել է՝ ինչու և ինչ հանգամանքներում է կրել Մերիլին Մոնրոյի զգեստը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանը պատմել է՝ ինչու և ինչ հանգամանքներում է կրել Մերիլին Մոնրոյի զգեստը


Քիմ Քարդաշյանը Today շոուի ժամանակ մեկնաբանել է Met Gala-ում Մերիլին Մոնրոյի խորհրդանշական զգեստով հայտնվելը։ Այսպիսով, Met Gala-ից մեկ ամիս անց ցանցում լուրեր հայտնվեցին, որ Քիմy վնասել է զգեստը: Հրապարակվեցին վնասված գեստի լուսանկարներ, որոնցում երևում է, որ զգեստի գործվածքը պատռվել է, և մի քանի բյուրեղներ պակասում են։

 
 Քիմ Քարդաշյանը նշել է, որ թանգարանի աշխատակիցները ձեռնոցներով հագցրել են զգեստը հենց կարմիր գորգի վրա, և ինքն այն կրել է ոչ ավելի, քան հինգ րոպե։

«Ես կարմիր գորգի վրայով անցա խալաթով և հողաթափերով, իսկ աստիճաններով բարձրանալուց առաջ զգեստը հագա։ Ես հագա այն երեք-չորս րոպե, իսկ հետո փոխվեցի հենց աստիճանների վրա»,֊
բացատրել է Քիմը։

Քիմ Քարդաշյանը հավելել է, որ Մերիլին Մոնրոյի զգեստը լիովին համապատասխանում էր Met Gala-ում հայտարարված թեմային։

«Ես հասկանում եմ, թե որքան մեծ նշանակություն ունի այս զգեստը ամերիկյան պատմության համար: Հաշվի առնելով Met Gala-ի ամերիկյան թեման՝ ես մտածեցի. «Ի՞նչ կարող է լինել ավելի ամերիկական, քան Մերիլին Մոնրոն, երբ երգում է «Happy Birthday to the President of the United States»,֊ասել է Քիմը։

Քարդաշյանը չի մեկնաբանել զգեստը վնասելու մասին լուրերը։