Մահացել է հանրահայտ երգիչ Յուրի Շատունովը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է հանրահայտ երգիչ Յուրի Շատունովը


Մահացել է «Ласковый май» խմբի մենակատար, ռուս հայտնի երգիչ Յուրի Շատունովը։ Տեղեկությունը հայտնում է tvzvezda.ru–ն։

«Երգիչը մահացել է Մոսկվայում։ Մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել»,–գրում է կայքը։
Շատունովի գործակալը հաստատել է տեղեկությունը։
«Այս գիշեր Յուրայի սիրտը կանգ առավ շտապօգնության մեքենայում»,– ասել է նա։
Երգիչը 48 տարեկան էր։

Երգիչը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 6-ին Բաշկիրիայի Կումերտաու քաղաքում։ 3 տարեկան է եղել, երբ ծնողներն ամուսնալուծվել են, և նրան տեղափոխել են մանկատուն։
1986 թվականի հոկտեմբերին Յուրին ծանոթացավ երաժշտական խմբի ղեկավար Սերգեյ Կուզնեցովի հետ, որն այդ ժամանակ իր երգի համար կատարող էր փնտրում։
Կուզնեցովը նրա համար գրեց «Вечер холодной зимы» և «Метель в чужом городе» երգերը, և սկսվեցին փորձերը։ Շուտով ձևավորվեց «Ласковый май» խումբը, որը մեծ ճանաչման հասավ 90–ականներին։ Խումբը, որն ամսական ավելի քան 40 համերգ էր ունենում, լուծարվեց 1992 թվականին։

Այդ տարի Շատունովը մեկնեց Գերմանիա, որտեղ հնչյունային օպերատորի կրթություն ստացավ։ 2007 թվականի հունվարի 12–ին ամուսնացավ Սվետլանա Գեորգիևնայի հետ։ Զույգն ունի երկու երեխա` Դենիսը և Էստելլան։