Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն «Ինտեր» հետաձգվում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն «Ինտեր» հետաձգվում է




«Ռոմայից» հեռացող Հենրիխ Մխիթարյանը հաջողությամբ բուժզննում է անցել «Ինտերում», սակայն տեղափոխության մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել, ինչն ունի պատճառ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի կնքման մասին հայտարարություն «Ինտերը» կանի հաջորդ շաբաթ, քանի որ մինչեւ հունիսի 30-ը հայ ֆուտբոլիստը համարվելու է «Ռոմայի» խաղացող։ «Ինտերը» Մխիթարյանի հետ բանակցությունների մասին պաշտոնապես տեղյակ չէր պահել «Ռոմային», որը ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը 33-ամյա ֆուտբոլիստի հետ։

«Ինտերը» Մխիթարյանի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 3,5 միլիոն եվրո։