Հեռուստաալիքների հեռարձակումը խափանվել էր հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով. աղբյուր /թարմացված/ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հեռուստաալիքների հեռարձակումը խափանվել էր հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով. աղբյուր /թարմացված/




Հունիսի 23-ի երեկոյան Հայաստանում հեռուստաալիքների հեռարձակման խափանում էր տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ այն տեղի էր ունեցել հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով:

Հոսանքազրկվել էր ամբողջ հանրային մուլտիպլեքսը և այն ռադիոընկերությունները, որոնց ալեհավաքները գտնվում են հեռուստաաշտարակում:

Այս պահին հեռարձակումը վերականգնվել է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից էլ հայտնում են, որ եղանակային պատճառներով պայմանավորված՝ էլեկտրականության սնուցման խափանման հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը: Կատարված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում հեռարձակումը
վերականգնվել է։