Գոռ Համբարձումյանից բաժանվելուց հետո Մարիամ Ալեքսանյանն անսպասելի խոստովանություն է արել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոռ Համբարձումյանից բաժանվելուց հետո Մարիամ Ալեքսանյանն անսպասելի խոստովանություն է արել




Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն օրերս ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել, որի շրջանակներում նրան հարցրել էին՝ արդյո՞ք սիրուց հետո կարողանում են մնալ ընկերներ: Մարիամը պատասխանել էր հետեւյալ ձեւով. «Այո, միանշանակ: Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա այո, ընկերություն լինում է սիրուց հետո»:



Հավելենք, որ ներկայումս Մարիամը բավական փակ է պահում իր անձնական կյանքը: Մինչ այդ նա նշանադրված էր դերասան Գոռ Համբարձումյանի հետ: Նրանք միանում և բաժանվում էին, սակայն ի վերջո նշանադրությունը չեղարկելու որոշում կայացրին: Տեւական ժամանակ Մարիամը խուսափում էր որեւէ մեկնաբանություն տալ, նա դա արել էր ինստագրամյան էջում անցկացրած հարց ու պատասխանի ժամանակ, երբ պատասխանել էր հետեւորդներից մեկի հարցին՝ արդյո՞ք նշանված է:

 
 Մարիամն անկեղծացել էր եւ հետեւորդներին խորհուրդ տվել սովորել չսպասել ոչ մեկին.«Պետք է ընկնեք, վեր կենաք, էլի ընկնեք, բայց բարձրանալու եք, հիշե՛ք. ինձ նման չտապալվեք: Եթե խոսքը սիրուն սպասելու մասին է, մի սպասեք. ձերը գալու է՝ անսպասելի, հեքիաթային: Պարզապես ուժեղանում ես ներքուստ, ու արդեն քեզնից ուժեղին պետք է ընտրես, որ դու թույլ լինես ու մոռանաս իր կողքին քո ապրած ցավը, տապալումները: Իր կողքին ծաղկելու ես, աճես ու զարգանաս: Իսկ հետո հաստատ լավ է լինելու»:

 
 Հիշեցնենք, որ Մարիամը վերջերս է կորցրել իր հայրիկին։ Երիտասարդ դերասանուհին շատ ծանր է տանում հոր մահվան դեպքը։ Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում և գրառումներ անում կապված հոր հետ։ Թե որն է եղել դերասանուհու հոր մահվան պատճառն առայժմ հայտնի չէ: Հունիսի 1-ի առթիվ Մարիամը կրկին գրառում էր արել և հրապարակել իր մանկության լուսանկարներից։ «Ես միշտ պաշտպանված եմ եղել, իմ Գև»,- գրել էր Մարիամը։

 
 Հավելենք, որ հոր մահից հետո Մարիամը զգալիորեն նիհարել է: Վերջերս նա մեկնել էր Դուբայ, որտեղ էլ նշել էր իր ծնունդը: Ծննդյան օրը դերասանուհին հուզիչ տեսանյութ էր հրապարակել, որում արտասվում էր: Դրան կից նա գրել էր.

«Ամենաուրախն ու ամենատխուրը… Բարև 25»: