Լրահոս

Արման Ծառուկյան․ «Ներողություն եմ խնդրում իմ երկրպագուներից եւ հայրենակիցներից Հայաստանում»




Ռուսաստանցի Արման Ծառուկյանը խառը մենամարտերի UFC Vegas 57 մրցաշարի գլխավոր մենամարտում լեհ Մատեուշ Գամրոտից պարտություն կրելուց հետո ներողություն է խնդրել եւ կարծիք հայտնել, որ ինքն է հաղթել։

«Չգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ։ Ես լավ էի պատրաստվել այս մենամարտին։ Պետք է ավելի լավ կռվեի, գիտեմ իմ հնարավորությունները։ Սա իմ առաջին 5-ռաունդանոց մենամարտն էր։ Կաշխատեմ իմ սխալներիս վրա։

Ներողություն եմ խնդրում իմ երկրպագուներից եւ հայրենակիցներից Հայաստանում։ Կարծում եմ՝ ես եմ հաղթել այս մենամարտում։ Ես հաղթեցի երեք ռաունդում։ Չգիտեմ՝ ինչ էին մտածում մրցավարները։ Ես կվերադառնամ, դեռ երիտասարդ եմ։ Չեմ կարողանում պարտվել, գիտեմ, որ ես ավելի ուժեղ էի»,- մենամարտից հետո ասել է Արման Ծառուկյանը։

Մատեուշ Գամրոտը հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում