Ստեփանակերտում տեղի է ունեցել երգիչ Արթուր Խաչենցի բացօթյա համերգը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ստեփանակերտում տեղի է ունեցել երգիչ Արթուր Խաչենցի բացօթյա համերգը




Հունիսի 24-ին, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բակում տեղի է ունեցել երգիչ Արթուր Խաչենցի բացօթյա համերգը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ազգային նվագարաների պետական նվագախմբի տնօրեն Աշոտ Սարկիսյանն ասել է, որ տեղի մշակութային կյանքում հետպատերազմական շրջանում նման նախաձեռնությունները սպասված ու եզակի են։

Մինչև 2020 թվականի պատերազմը նվագախումբը ոչ պետական կարգավիճակով համերգային ծրագրերով հանդես էր գալիս և' մայրաքաղաքում, և' Արցախի շրջկենտրոններում ու գյուղերում: Մեր առջև ծառացած բազում խնդիրներ կան։ Սակայն, վեր կանգնելով այդ ամենից, մենք կարողացանք այսօր կազմակերպել այս համերգը` ընդգրկելով նվագախմբի հիմնական ու հրավիրված անձնակազմին»,- նշել է Ա. Սարկիսյանը և ավելացրել, որ նվագախումբը պատրաստ է համերգային ծրագրով հանդես գալ թե' Հայաստանում, թե' արտերկրում:

Գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Լևոն Սարդարյանն իրազեկեց, որ բեմում նվագեց 31 երաժիշտ, բայց ցանկալի է` կոլեկտիվը համալրվի:

«Համերգի եզակիությունն այն է, որ ազգային երաժշտությունը ակադեմիական մակարդակով է ներկայացվել: Ծրագրում կոմպոզիտորների` նվագախմբերի համար գրված ստեղծագործություններն էին»,- ասել է Լ. Սարդարյանը:



Համերգին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, երաժշտասերներ: