Ո՞ւմ կմնա Յուրի Շատունովի հսկայական կարողությունը. կապշեք, երբ իմանաք՝ որքան է այն կազմում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ո՞ւմ կմնա Յուրի Շատունովի հսկայական կարողությունը. կապշեք, երբ իմանաք՝ որքան է այն կազմում




Ինչպես արդեն տեղեկացրել է, որ հունիսի 23-ին մահացել է «Ласковый Май» խմբի մենակատար Յուրի Շատունովը: Երգիչը 48 տարեկան էր։ Նախնական տվյալներով՝ նա մահացել է սրտամկանի ինֆարկտից։Տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել էր հոլովակ, որտեղ ցույց է տրվում Շատունովի կյանքի վերջին րոպեները:

Լրատվամիջոցները գրում են, որ երգիչը մահացել է Դոմոդեդովոյի հիվանդանոցում։ Բժիշկները Յուրի Շատունովի կյանքի համար պայքարել են ընդհանուր առմամբ 1.5 ժամ. աշխատել են մի քանի սրտաբան, ռեանիմատոլոգ, նյարդաբան, սակայն մահը վրա է հասել սրտի սուր անբավարարության հետևանքով։ Համացանցում տարածվել է մի տեսանյութ որում խոսվում է Շատունովի թողած կարողության մասին:

Հայտնի արտիստի ժողովրդականությունը մեծ թափ առավ 80-ականներին։
20 տարվա ակտիվ կարիերայի ընթացքում նա հասցրել է վաստակել բավականաչափ գումար՝ այնքան որ իր ընտանիքը ոչնչի կարիք չի ունենա։ Ճանաչված արտիստի հիմնական ժառանգորդները նրա երկու երեխաներն են՝ Դենիսն ու Էստելլան։
Մանկատնից դուրս գալուց հետո նա ստացել էր բնակարան Մոսկվայի հարավում՝ անձամբ քաղաքապետ Լուժկովից: Իսկ նախկին պրոդյուսեր Անդրեյ Ռազինն իր ամենաշահութաբեր արտիստին նվիրեց 60 մետրանոց բնակարան Սոչիում։ Վերջին 20 տարին Շատունովն ապրում էր Գերմանիայում։ Այնտեղ նրան պատկանում էր շքեղ առանձնատուն՝ սեփական ստուդիայով։ Առանձնատան արժեքը գնահատվել է 10. 000.000 դոլլար։ Բացի դրանից, հարազատները կստանան օտարերկյա բանկերի հաշիվները և մի քանի շքեղ մակնիշի մեքենաներ։ «Իսկ ի՞նչ եք կարծում Շատունովն ունի արտամուսնական կապից ծնված երեխաներ… », – նշվում է հոլովակում։

 
 Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մահվան նախօրեին Յուրի Շատունովն ամբողջ օրը շրջել էր սրտի կաթվածով։ Այս մասին հայտնել էր Դոմոդեդովոյի կենտրոնական քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անդրեյ Օսիպովը։ Բժշկի խոսքով՝ հոսպիտալացման պահին երգիչը գտնվել է կլինիկական մահվան վիճակում։

Թե ինչ գործոններ կարող էին նպաստել երգչի վիճակի կտրուկ վատթարացմանը, բժիշկը դժվարացել էր ասել։ Միայն նշել էր, որ ինֆարկտը թարմ չէր, գրեթե մեկ օրվա վաղեմություն ուներ։