«Միասին ապրել ենք օրեր, որոնք չենք մոռանա, ունեցել ենք խնդիրներ, որոնք լուծելով ավելի ենք ամրացել»․ Մարինա Մնացականյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Միասին ապրել ենք օրեր, որոնք չենք մոռանա, ունեցել ենք խնդիրներ, որոնք լուծելով ավելի ենք ամրացել»․ Մարինա Մնացականյան




Դերասանուհի Մարինա Մացականյանն արխիվային լուսանկար է հրապարակել, որն արվել է իր եւ Սեյրան Մովսիսյանի հարսանիքի օրը։


Իր միկրոբլոգում տեղադրված կադրում ամուսինները ջերմ գրկախառնված են։

«Հունիսի 28-ը մեզ համար հասարակ օր էր մինչև ... մինչև 2019 թվականի 28-ը հունիսի երբ ես դարձա քո կինը իմ սեր։ Մենք միասին ապրել ենք օրեր, որոնք չենք մոռանա, ունեցել ենք խնդիրներ, որոնք լուծելով ավելի ենք ամրացել, մենք կառուցել ենք մեր երազած կյանքը, մենք ստեղծել ենք մեր ՏԻԵԶԵՐՔԻՆ՝ Միքայելին։ Մենք ամեն օր քնելուց առաջ քննարկում ենք թե ինչ ենք արել այսօր՝ վաղը ավելի լավը դարձնելու համար: Մենք ՄԻԱՍԻՆ ամեն օր քայլում ենք միայն առաջ՝ մենք երկուսով, իսկ մեջտեղում մեր Տիեզերքը», - գրել է Մարինան։

Նշենք, որ զույգը դաստիարակում է առաջնեկին, որը լույս աշխարհ է եկել 2020 թվականին։ Ամուսիններն իրենց որդուն տվել են Միքայել անունը։