Երևանը պատրաստվում է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլը» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երևանը պատրաստվում է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլը»




Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը Երեւանում է:

Ըստ Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրության հյուրերը հեռուստաընկերությունում հանդիպել են Հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի ու «Մանկական եվրատեսիլի» կազմակերպչական թիմի հետ։ Քննարկվել են ստեղծագործական եւ տեխնիկական հարցեր:



Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ նման հանդիպումներն օգնում են թիմին առավել ճիշտ կազմակերպել մրցույթի նախապատրաստական աշխատանքները. «Դեկտեմբերին կայանալիք «Մանկական եվրատեսիլին» մենք սկսել ենք պատրաստվել Մալենայի հաղթանակի հենց հաջորդ օրվանից: Հիմա աշխատանքներն արդեն գործնական փուլ են մտել, մենք ունենք մրցույթի կոնցեպտի և շոուի նախնական տարբերակները: Նաեւ ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունում ձեւավորվել է մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով: Վստահ ենք, որ ԵՀՄ-ի և Հայաստանի կառավարության հետ համագործակցելով՝ այս տարի կունենանք շատ տպավորիչ շոու»:

Երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը եւ Հանրային հեռուստաընկերությունը համաձայնեցրել են հոբելյանական 20-րդ «Մանկական եվրատեսիլի» նախնական կոնցեպտը եւ համերգային ծրագրի որոշ մանրամասներ:

Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը տարեվերջին տեղի կունենա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։