Լրահոս

Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Մուշեղ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ




Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր մեկնարկել են ազատ ոճայինները:
Մրցաշարի կիսաեզրափակչում Մուշեղ Մկրտչյանը 3-1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ամիրասլանովին և դուրս եկավ եզրափակիչ։

Մկրտչյանը քառրոդ եզրափակչում հաղթել էր իտալացի մրցակցին։

Հիշեցնենք, որ հունահռոմեականներն ավարտել են իրենց ելույթները Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Ընդհանուր հաշվով տղաները նվաճեցին 4 մեդալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում