Վահե Խաչատրյանը կնոջ մահից հետո հերթական հուզիչ քայլ է արել.. Առանց արցունքների չեք կարող դիտել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վահե Խաչատրյանը կնոջ մահից հետո հերթական հուզիչ քայլ է արել.. Առանց արցունքների չեք կարող դիտել



Ողբերգական մահով մահացած հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ամուսինը՝ Վահե Խաչատրյանը, արխիվային լուսանկար է հրապարակել: Դրան կից Վահեն որեւէ մեկնաբանություն չի գրել:



Հիշեցնենք, որ օրեր առաջ Starnews-ը տեղեկացրել էր, որ Վահեն կնոջ մահից հետո առաջին անգամ հրապարակում է արել: Նա տեղադրել է իր եւ Արմինեի հարսանեկան լուսանկարներից մեկը: Վահեն լուսանկարին կից ոչինչ չի մեկնաբանել: Լուսանկարին կից նրա ֆեյսբուքյան ընկերները գոտեպնդող խոսքեր են գրել:



Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ էր հայտնել հաղորդավարուհու մահվան վերաբերյալ։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։

Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։ Արմինե Ճաղարյանի դին փրկարարները դուրս են բերել Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ալավերդու ԲԿ-ում արձանագրվել է վերջինիս մահը։

Հավելենք նաև, որ Արմինեն և Վահեն ամուսնացել էին նախորդ տարի՝ հոկտեմբերին: Վահեն գրեթե բոլոր հարցազրույցներում խոստովանում էր, թե որքան է սիրում կնոջը: Նա սիրո խոստովանություն էր արել նաեւ «Women’s club»-ի բեմից: Նշենք, որ նախքան ամուսնությունը Վահեն Արմինեին նկարահանման ժամանակ ամուսնության առաջարկություն էր արել:

 
 Հիշեցնենք, որ Արմինեի մահից հետո համացանցում բուռն քննարկվում էր Արմինեի «Քաղցած չէին սպասում»-ում հնչեցրած մտքերից մեկը: Հաղորդման շրջանակներում Արմինեին հարց էր հնչել՝ ի՞նչ կաներ, եթե հանդիպեր Աստծուն: Նա պատասխանել էր. «Կասեի՝ կարո՞ղ ենք կրկնել մի հատ էլ… Ու հաշիվը: Անդադար վերջին տարիներին մտածում եմ՝ սա է, վե՞րջ: Մտածում եմ քանի՞ կյանք ունենք, հիշո՞ւմ ենք մյուս կյանքը»: