Գոհար Ավետիսյանը՝ Երեւանում սննդակարգի չհետեւելու եւ անձնականի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոհար Ավետիսյանը՝ Երեւանում սննդակարգի չհետեւելու եւ անձնականի մասին




Դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին Հայաստանում էր եւ հերթական հանգիստն էր վայելում: Նա մեկ օր որոշել էր առանց հեռախոսի մնալ ու երեկ նորից կապի է դուրս եկել իր հետեւորդների հետ՝ Ինստագրամում պատասխանելով նրանց հարցերին:

«Հույս ունեմ, որ հասցրել եք կարոտել այս ուրախ դեմքին»,- գրել է նա: Արձագանքներից պարզ է դարձել, որ նրա պակասն իսկապես զգացել են ու այդ մասին գրել:

Ավետիսյանը խոստովանել է, որ Հայաստանում սննդակարգին չի հետեւում եւ ցույց է տվել «համեստ» հայկական նախաճաշ՝ լի քաղցրավենիքով ու համեղ ուտելիքներով:

Նա գրել է, որ ամեն օրն իր համար փոքրիկ տոն է ու որ շատ է կարոտելու Երեւանը:


Իսկ ահա հետեւորդների հարցերին պատասխաններից առանձնացրել ենք ամենահետաքրքիրները.

Հասկանում եմ, որ ուզում եք իմանալ անձնական կյանքիս մասին, բայց ես միայնակ չեմ. ընտանիք ունեմ, որդուս եւ Աստծուն, որը լցնում է սիրտս: Իսկ մնացածը կլինի, ժամանակի հարց է, համաձա՞յն եք:

Հարաբերություններում շատ արդար եմ, խոցելի ու փոխադարձել սիրող: Ավելի շատ սիրում եմ տալ, քան ստանալ:

Ես իսկապես բարձրահասակ եմ ու խոշոր(հասակ՝ 173սմ, քաշ՝ 70-73): Ուրիշների մեջ թերություններ գտնելով՝ Ձե՞զ եք փորձում բարձրացնել: Ես ինձ համեմատում եմ 135 կգ քաշ ունեցող Գոհարի հետ ու նրա ֆոնին պարզապես աստվածուհի եմ: Ձեզ էլ խորհուրդ եմ տալիս համեմատվել միայն ինքներդ ձեզ հետ:

Արդեն 10 տարուց ավելի է՝ օգնում եմ մարդկանց, պարզապես ժամանակի հետ ավելի քիչ եմ ուզում խոսել այդ մասին: Շատերը տեսնում են իմ թանկ նվերները հարազատներիս, մեքենաներն ու չգիտեն, թե այդ ամենի հակառակ կողմում ինչքան բան չի երեւում: Դրա համար էլ երբեմն կիսվում եմ տեսանյութերով, որոնցում օգնում եմ մարդկանց, քանի որ դա իմ կյանքի մի մասն է: Մեր ուժը միասնության մեջ է:

Ամեն ամիս տարբեր քանակությամբ գումար եմ աշխատում, բացի այդ էլ չգիտեք, թե որքան ժամանակում եմ այդ գումարը հավաքել, որ կարողանամ այդքան օգնել: