Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 4-ից 10-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 4-ից 10-ը




ԽՈՅԵՐ

Դուք անընդհատ կշեղվեք անկարեւոր բաների վրա` մոռանալով սիրելիի հետ հարաբերությունների մասին:

ՑԼԵՐ

Եթե դուք անհանգստանում եք, որ ձեր սիրելին տարված է համակարգչային խաղերով, ապա պետք չէ մտածել այդ մասին: Առաջիկա մի քանի օրերին նա ձեր տրամադրության տակ կլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Սիրելիին հեշտ չի լինի ձեզ հետ, քանի որ ձեր պահվածքը անկանխատեսելի եւ անհասկանալի կլինի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սիրելիի հետ համատեղ արված ցանկացած գործ անասելի հաճույք կպատճառի ձեզ: Դուք կզգաք միմյանց ռիթմն ու կկարդաք մտքերն այնքան լավ, որ ձեզ կնախանձեն անգամ էքստրասենսները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Բջջային հեռախոսը իսկական չարիք կդառնա ձեզ համար: Ընտանիքի անդամները կզանգահարեն եւ կխանգարեն ձեզ: Աստղերը հուշում են անջատել հեռախոսը` գործերն ավարտին հասցնելու համար:

ԿՈՒՅՍԵՐ

Սիրելիի հետ ձեր հին կոնֆլիկտը վերջապես կհարթվի: Ընդ որում` ինքն իրեն եւ առանց հարաբերություններ պարզելու:

ԿՇԵՌՔՆԵՐ

Դուք եւ ձեր սիրելին փոքրիկ երեխաների կհիշացնեք, ում վերջապես թողել են առանց խնամքի, քանի որ կանեք այն, ինչ կկամենաք:

ԿԱՐԻճՆԵՐ

Համոզված չեք լինի այն հարցում, որ ամեն ինչ ճիշտ եք անում ձեր անձնական կյանքում: Ձեր որոշ քայլերը կասկած կառաջացնեն ոչ միայն ձեզ մոտ, այլեւ շրջապատի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրելին դադաղ կարձագանքի ձեր քայլերին, խնդրանքներին եւ ցանկություններին: Դուք պետք է ամեն ինչ մտածված անեք` հաշվի առնելով նրա դանդաղկոտությունը:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Դուք եւ ձեր սիրելին դժվարությամբ ընդհանուր հայտարարի կգաք ինչ-որ խնդիր լուծելու հարցում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Սիրելիին հեշտ չի լինի հրաժարվել իր երազանքից, որը կապված է ձեր հարաբերությունների հետ: Փորձեք նրա համար այլ երազանք մտածել, որն ավելի իրատեսական կլինի:

ՁԿՆԵՐ

Սիրելին հոգեբանական ճնշում կգործադրի ձեզ վրա, որին ընդդիմանալը շատ դժվար կլինի ձեր կողմից: