Վահե Խաչատրյանը շնորհավորել է Արմինե Ճաղարյանի տարեդարձը, ով կդառնար 31 տարեկան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վահե Խաչատրյանը շնորհավորել է Արմինե Ճաղարյանի տարեդարձը, ով կդառնար 31 տարեկան




Այսօր հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ծննդյան օրն է, նա կդառնար 31 տարեկան։ Արմինե Ճաղարյանի ամուսինը՝ հաղորդավար Վահե Խաչատրյանը, ինստագրամի իր էջում հրապարակել է իր և կնոջ լուսանկարը՝ կից գրառում կատարելով․

«Իմ աղջկա ծննդյան օրն է այսօր։ Իմ սեր…: Իմ գանձ, իմ սիրտ, իմ ամեն ինչ»,- գրել է նա:


Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ էր դարձել: «Ճամպրուկս ու ես» հաղորդման նկարահանումների ժամանակ հաղորդավարուհին ընկել էր Դեբեդ գետը, նրա կյանքը փրկել չէր հաջողվել։