Յուրի Շատունովի հուշահամալիրը պղծել են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Յուրի Շատունովի հուշահամալիրը պղծել են




Տոբոլսկում թալանվել է «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրին Շատունովի հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Տեղի բնակիչները վանդալիզմի մեջ կասկածում են երկու դեռահասների, գրում է Thevoice-ը։

Յուրի Շատունովի անսպասելի մահվան մասին լուրին ցավով արձագանքեցին նրա միլիոնավոր երկրպագուներ։ Ռուսաստանի շատ քաղաքներում ինքնաբուխ հուշահամալիրներ հայտնվեցին՝ ի հիշատակ ժողովրդի սիրելի արտիստի։ Սակայն վանդալները թալանել են հուշահամալիրը։ Նրանք թողել են միայն գետնին նետված և տրորված սպիտակ վարդեր, ինչպես նաև երգչի ճմրթված լուսանկարները։

Յուրի Շատունովը մահացել է հունիսի 23-ի գիշերը։ Նա 48 տարեկան էր։ Շատունովի դին, իր կտակի համաձայն, դիակիզվել է։ Աճյունի մի մասը թաղվել է Տրոեկուրովսկի գերեզմանատանը։ Արարողությանը ներկա է եղել արտիստի այրին՝ Սվետլանան՝ որդու և դստեր հետ։ Նրանք աճյունի մյուս մասը տարել են Գերմանիա։