Ֆիլիպ Կիրկորովը շարունակում է շրջել Հայաստանի տեսարժան վայրերով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ֆիլիպ Կիրկորովը շարունակում է շրջել Հայաստանի տեսարժան վայրերով




Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը գտնվում է Հայաստանում։ Երեկ երեկոյան նա մասնակցել է գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսինի հարսանեկան խնջույքին։

Ինչպես արդեն նշել էինք նա այցելել է Գառնի, որտեղ նրան դիմավերել են զուռնա-դհոլով։ Այս մասին նա հայտնել էր իր Instagram-ի Stories բաժնում։ Կիրկորովին ուղեկցում են նրա երեխաները՝ Մարտինն ու Ալլա Վիկիտորիան։


Իսկ այժմ նա նոր տեսանյութեր է հրապարակել, որոնցում վայելում է «Հորովել» երգը։ Ռուսական էստրադայի փոփ արքան նշել է, որ ճամփորդում է Հայաստանի պատմական վայրերով։

«Աներեւակայելի գեղեցկություն։ Դարերի հանգստութուն», - նշել է Կիրկորովը, ապա հիացմունք է հայտնել հայկական հյուրընկալության վերաբերյալ։