Ֆիլիպ Կիրկորովն այցելել է Գառնի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ֆիլիպ Կիրկորովն այցելել է Գառնի



Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը գտնվում է Հայաստանում։ Երեկ երեկոյան նա մասնակցել է գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսինի հարսանեկան խնջույքին։


Երեկ նա այցելել է Գառնի, որտեղ նրան դիմավերել են զուռնա-դհոլով։ Այս մասին նա հիացմունքով հայտնել է իր Instagram-ի Stories բաժնում։ Կիրկորովին ուղեկցել են նրա երեխաները՝ Մարտինն ու Ալլա Վիկիտորիան։ «Եկել ենք Գառնի։ Ողջույն Գառնիից», - հոլովակում ասում է Կիրկիորովը։ Հոլովակներից մեկին կից փոփ արքան հայերեն լեզվով գրել է «սիրուն»։