50 Cent-ը կիսվել է Երեւանում կայացած իր համերգի տպավորություններով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

50 Cent-ը կիսվել է Երեւանում կայացած իր համերգի տպավորություններով




Աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել իր երեւանյան համերգից ու կիսվել տպավորություններով․

«Երեւանը, Հայաստանը խենթություն էր։ Ես կվերադառնամ»,-հրապարակմանը կից գրել է նա՝ տեղեկացնելով, որ իր առաջիկա համերգը տեղի է ունենալու վաղը՝ հուլիսի 4-ին, Թել Ավիվում։


Աշխարհահռչակ ռեփերի երեւանյան համերգը տեղի էր ունեցել հուլիսի 1-ին՝ «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։ Հրազդան մարզադաշտում կայացած համերգին ներկա էր հազարավոր հանդիսատես՝ Հայաստանից եւ արտերկրից։ «ՀԱՅԱ»-ի հաջորդ համերգը, որի շրջանակում Երեւանում առաջին անգամ ելույթ է ունենալու Led Zeppelin Symphonic նախագիծը, տեղի է ունենալու հուլիսի 9-ին՝ կրկին Հրազդան մարզադաշտում։