«Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանը` գրավիչ կերպարում

«Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հրապուրիչ կերպարում։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Էլիզան կրում է հետաքրքիր նախշերով, փքված թեւերով, համարձակ դեկոլտեով ուլտրակարճ զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջական է դարձնում ոճային պայուսակը։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել․ «Ոճային եւ էլեգանտ»։
