Հայկ Սարգսյանի հղի կինը նրա հետ բացառիկ լուսանկար է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկ Սարգսյանի հղի կինը նրա հետ բացառիկ լուսանկար է հրապարակել




ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանի կինը՝ Օլյա Հայրապետյանը, ամուսնու հետ հազվադեպ է լուսանկարներ հրապարակում, ավելին՝ նշանադրության օրը նա այդպես էլ չէր ցույց տվել, թե ով է իր սիրելիին։ Օրերս Օլյան ամուսնու հետ բացառիկ լուսանկար է հրապարակել։



Հավելենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Օլյան հղի է։ Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ երեւում է նրա կլորացած փորիկը:



Նշենք, որ Օլկան բավական ակտիվ է համացանցում:Նա պարբերաբար մանրամասներ է ներկայացնում իր առօրյայից: Օլկան նոր լուսանկարներ չէր հրապարակում միայն վերջին շրջանում:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի ու Օլկա Հայրապետյանի հարսանիքը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 25-ին: Հավելենք նաև, որ Օլկան հայտնի գործարարներ Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է: