Լրահոս

Հայտնի կիթառահար Կառլոս Սանտանան ուշաթափվել է բեմի վրա



ԱՄՆ-ի Միչիգան նահանգում տեղի ունեցած համերգի ժամանակ մեքսիկացի հայտնի երաժիշտ Կառլոս Սանտանան ուշաթափվել է բեմի վրա։ Տեղեկությունը թվիթերի իր էջում հայտնել է իսպանացի լրագրող Դավիթ Օրդազը։


Երաժիշտը մինչև շտապօգնության մեքենա տեղափոխվելը ուշքի է եկել ու պատգարակի վրայից ձեռքով է արել։

Նշենք, որ 75–ամյա Կառլոս Սանտանան մեծ ճանաչման է հասել 1960-ական թվականների` հիմնելով «Santana» բենդը:


2003 թ-ին Rolling Stone ամսագիրը երաժիշտին դասեց «100 ամենատաղանդավոր կիթառահարների» ցուցակի 20-րդ հորիզոնականում:

Այս տարիների ընթացքում 69-ամյա երաժիշտն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում` 10 «Գրեմմիի» եւ 3 «Latin Grammy»-ի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram -ում

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին