Գրիգորի Լեպսը կարող էր մահանալ համերգի ժամանակ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գրիգորի Լեպսը կարող էր մահանալ համերգի ժամանակ




Ռուս երգիչ Գրիգորի Լեպսը mk.ru-ի հետ զրույցում խոստովանել է, որ իրեն մի անգամ շտապօգնության մեքենայով տարել են համերգից՝ հանկարծակի ներքին արյունահոսության պատճառով։

«Ինձ ինչ-որ կերպ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց հենց համերգից. սկսվեց ներքին արյունահոսություն, որը երկար ժամանակ հնարավոր չէր դադարեցնել։ Վերակենդանացման բաժանմունք, ներարկումներ. ես հազիվ ողջ մնացի», - հիշել է Լեպսը:

Երգիչը խոստովանել է, որ այդ դեպքից հետո ավելի ուշադիր է դարձել իր առողջության նկատմամբ։ Մասնավորապես, Լեպսը դիետա է պահել եւ հրաժարվել ալկոհոլից, ինչպես նաեւ յուղոտ ու տապակած ուտելիքներից։