Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի դստեր հեքիաթային 2-ամյակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի դստեր հեքիաթային 2-ամյակը




Դավիթ Աղաջանյանի եւ Աննա Դովլաթյանի առաջնեկը երկու տարեկան է: Ծնողները փոքրիկ Կարինայի ծննդյան օրը գեղեցիկ խնջույք են կազմակերպել եւ հետեւորդների հետ կիսվել միջոցառման հետաքրքիր դրվագներով:

Աննան նշել է, որ փորձել են աղջնակի տարեդարձը հեքիաթի վերածել. «Ամեն տարի Կարինայի ծննդյան օրվա ձեւավորումն անում ենք տարբեր թեմաներով: Անցած տարի արջուկներով նյուդ երանգների մեջ էր, իսկ այս տարի ավելացրի վառ գույներ եւ անձրեւանոցներ՝ փոքրիկներին ուրախ տրամադրություն փոխանցելու համար, իսկ մնացած հետաքրքիր պահերը մնացին կադրից դուրս»:



Նա առանձին գրառմամբ շնորհակալություն է հայտնել դստերն՝ իրենց յուրաքանչյուր օրը երջանկությամբ եւ ժպիտներով լցնելու համար. «Այսօր իմ կյանքի ամենագեղեցիկ առավոտն է։ Լույս աշխարհ եկավ իմ հրեշտակ աղջիկը: Դեռ ականջներումս է նրա առաջին լացի ձայնը։ Երբ առաջին անգամ գիրկս առա, զգացի մանկան անուշ բույրը, երջանկության ամենավերին աստիճանը, Աստծո սերը եւ օրհնությունը»: