Մհեր Բաղդասարյանի բացառիկ խոստովանությունը՝ Անի Երանյանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մհեր Բաղդասարյանի բացառիկ խոստովանությունը՝ Անի Երանյանի մասին




Արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է դերասանուհի Անի Երանյանի և հաղորդավար, լրագրող Մհեր Բաղդասարյանի հավանական սիրավեպը։ Օրերս Անին երկրորդ անգամ Մհերին հարցազրույց է տվել «Տետ ա տետ» հաղորդման շրջանակներում։

 
 Անին խոսել է իր և Մհերի սիրավեպի լուրերի մասին։ Նա նշել է, որ որևէ մեկը չգիտի՝ ինչ է իրականում կատարվում, տարբեր վարկածներ են քննարկում։ Դրան ի պատասխան՝ Մհերը նշել է, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն ընթացքն իրեն դուր է գալիս։Մհերը նաև հարցրել է, թե ինչպե՞ս Անին կմեկնաբանի այն ամենը, ինչ մարդիկ տեսնում են լուսանկարներում և տեսանյութերում։ Անին կատակելով պատասխանել է, որ չի ցանկանում խոսել իր անձնականի մասին, ինչին ի պատասխան լրագրողը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Անին լավ և երջանիկ է, դերասանուհին դրական պատասխան է տվել։

 
 Մհերը նաև հավելել է, որ այս շփման մեջ ստանում է դրական էմոցիաներ, որոնց կարիքն իսկապես ուներ․ «Ցանկացած մարդ քո կողքին պետք է երջանիկ լինի, այլ ձևով չի կարող լինել, քանի որ դու շատ լավ մարդ ես»։ Անին շոյվել էր Մհերի մտքերից և նշել հետևյալը․ «Թշերդ պոկում եմ»։

 
 Հավելենք, որ Անին վերջին շրջանում կերպարանափոխվել է: Մի շրջան Անին ներկայանում էր միայն «տղայական» կերպարով: Նա չէր շպարվում, իսկ կարճ սանրվածքը բացատրում էր այն հանգամանքով, որ սկզբնական շրջանում մազերը վնասել էին, ապա նաեւ դերն էր պահանջել նման սանրվածք: Դերասանուհին նաեւ չէր թաքցնում, որ ուներ նյարդային խնդիրներ, ավելին՝ դեղահաբեր էր օգտագործում:

 
 Հավելենք, որ վերջին շրջանում համացանցում ամենաշատը քննարկվում է Անիի եւ Մհերի հավանական սիրավեպը: Անին և Մհերը շարունակում են ցուցադրել, որ իրենց միացնում է ավելին, քան ընկերությունը: Նրանք սիրավեպի լուրերից հետո լուսանկարներ էին ներկայացրել իրենց նոր ֆոտոշարքից:Ֆոտոշարքը բավական մտերմիկ է ստացվել:Տպավորություն է, որ նրանք այս ձեւով կամ հաստատում են իրենց սիրավեպը, կամ թեժացնում են խոսակցությունները՝ ուշադրությունն իրենց հանդեպ մեծացնելու նպատակով:Հավելենք, որ նման խոսակցությունները սկսվել էին այն բանից հետո, երբ Մհերն իր «Տետ ա տետ» հաղորդման 2-ամյակին նվիրված երեկույթի ժամանակ համբուրել էր Անիին: Նույն երեկույթին նրանք նաեւ միասին մտերմիկ պարել էին:

 
 Մհերի էջում էլ ներկայումս հաճախ կարելի է տեսնել Անիի հետ համատեղ լուսանկարներ: Ժամանակը, թերեւս ցույց կտա՝ արդյո՞ք սա լավ մտածված PR սիրավե՞պ էր, թե՞ իրական հիմքով սեր:

Հավելենք նաեւ, որ Անին նաեւ չի թացնում իր քաղաքական ընդդիմադիր հայացքները: Նա պարբերաբար սկանդալային գրառումներ է անում: Վերջերս կիսվել էր Նիկոլ Փաշինյանի մասին նյութով, ապա գրել հետեւյալը. «Ուզում եմ սրա ձենը էլ չլսեմ։Բայց դուք՝ նիկոլականներ, ուշադիր լսեք։ Բացի լսելուց մի հատ էլ ընկալեք, եթե մի քիչ տեղ մնացել ա չլվացած»։Իսկ ավելի վաղ Անին ևս մեկ գրառում էր կատարել՝ նշելով հետևյալը․«Եթե չես կարողանում պոկվել աթոռից, աթոռը հետդ պոկի տար»։