Կրqոտ ու ջերմ գրկախառնություն տղամարդու հետ․․․ Տեսեք՝ Սյուզի Մելիքյանն ինչ է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կրqոտ ու ջերմ գրկախառնություն տղամարդու հետ․․․ Տեսեք՝ Սյուզի Մելիքյանն ինչ է հրապարակել




Երգչուհի Սյուզի Մելիքյանը հաճախ է ռոմանտիկ լուսանկարներ հրապարակում։ Օրերս նա ինստագրամյան իր էջում գրկախառնված զույգի լուսանկար է հրապարակել։



Ավելի վաղ էլ Սյուզին հերթական կրքոտ սթորիներ էր հրապարակել՝ ցուցադրելով իր ոտքերը, ինչպես նաեւ շրթունքները, ավելին՝ նա դուրս էր հանել իր լեզուն, որպեսզի սթորին ավելի գայթակղիչ լինի: Սյուզին փորձել էր ցույց տալ, թե ինչպես է մարզվելուց հետո վայելում ժամանցը՝ խնամելով իր մարմինը:



Վերջին տարիներին Սյուզի Մելիքյանը բավական պասիվ է:Նա գրեթե նոր երգեր չի ներկայացնում, հարցազրույցներ չի տալիս: Փոխարենը, նա ակտիվ է ինստագրամյան էջում, որտեղ ամենից շատ սիրում է ցուցադրել իր հետույքը: Վերջին շրջանում, սակայն չենք կարող չփաստել, որ հետույքն իր տեղը զիջել է ոտքերին:

Հավելենք նաեւ, որ ժամանակ առ ժամանակ երգչուհին ակնարկում է, որ սիրելի ունի: Չնայած դրան՝ ամուսնալուծությունից հետո փակ է պահում իր անձնական կյանքը՝ ցույց տալով միայն, թե ինչ ծաղիկներ է նվեր ստանում: Սյուզին սիրում է նաեւ ցույց տալ, թե ինչ արտասովոր նամակներ է ստանում իր երկրպագուներից:

Վերջերս նա հրապարակել էր երկրպագուներից մեկի նամակը, ով պատրաստվում էր հանուն իրեն իր ոտքը կոտրել: Հավելենք, որ ժամանակ առ ժամանակ երգչուհին ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպում:

Հերթական հարցման ժամանակ հետևորդներից մեկը երգչուհուց հետաքրքրվել էր. «Ձեր ամենամտերիմ ընկերուհին ձեր քույրիկն է, թե՞ կան մտերիմ ընկերուհիներ»: Ի պատասխան Սյուզին գրել էր. «Ոչ, ունեմ ընկերուհիներ, ում հետ շփվում եմ 10 տարուց ավել, դեռ դպրոցական տարիքից, պարկեշտ ու վստահելի»:



Երգչուհու այս կտրուկ պատասխանը ստիպել էր հետևորդներին մտածել, որ Սյուզին քրոջ հետ այլևս նախկին ջերմ հարաբերությունները չունի: Քույրերի մեջ, կարծես թե, նաև մրցակցություն կա: Սյուզիի քույրը մասնագիտությամբ դիմահարդար է, սակայն դժվար է հիշել մի դեպք, երբ երգչուհին ներկայանար քրոջ արած դիմահարդարմամբ: Վերջին տարիներին Սյուզին նույնպես սկսել էր զբաղվել պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ: