ՊՍԺ-ն դեմ չէ Ռոնալդուի տրանսֆերին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՊՍԺ-ն դեմ չէ Ռոնալդուի տրանսֆերին




Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը դեմ չէ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելուն, հաղորդում է twitter.com/pedrogva6-ը։

Փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լուիշ Կամպուշը բանակցում է Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չի մեկնել Թաիլանդ եւ մարզվում է Պորտուգալիայում։

Նա ցանկանում է հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում, «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Եվրոպայի լիգայի ուղեգիր։

Ռոնալդուի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։