Աստղագուշակ՝ հուլիսի 11-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հուլիսի 11-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր սիրելին կպնդի, որպեսզի դուք նրան ավելի շատ ժամանակ հատկացնեք, անգամ եթե շատ լավ գիտակցի, որ դա անհնար է:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելիին բավականին դժվար կլինի ինչ-որ բան խնդրել ձեզանից, անգամ եթե միայնակ գլուխ չհանի իր առջեւ դրված խնդրից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք կարող եք ձեր մասին նոր բան իմանալ սիրելիից, որն այժմ նշանակություն չի ունենա: Օրինակ, նա կարող է ձեզ հիշեցնել, թե ինչ տպավորոթյուն եք թողել իր վրա ձեր առաջին հանդիպմանը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին չի հասկանա, թե ինչի եք ձգտում իր հետ հարաբերություններում: Սակայն դա նրան շատ պետք է, հակառակ դեպքում՝ իրեն վստահ չի զգա ձեր կողքին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Սիրելիի հետ այսօր հիշողության երեկո կազմակերպեք՝ նայելով ձեր հին նկարներն ու հոլովակները:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին ձեզ վրա դրական, հանգստացնող ազդեցություն կթողնի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր եղեք համառ եւ սկզբունքային: Միայն այս հատկանիշերը ձեզ թույլ կտան կարգավորել ձեր անձնական կյանքն ու սիրելիի հետ հարաբերությունները:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ գնալ գնումների: Դա էլ ավելի կնպաստի ձեր մտերմացմանը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր շատ կվիճեք ձեր սիրելիի հետ: Աստղերը հուշում են ձեզ փորձել խաղաղ լուծել ձեր խնդիրները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կարող է չարություն եւ նյարդայնություն հաղորդել ձեզ՝ անկախ նրանից, թե ինչ կանի կամ կասի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ֆինանսական մեծ հաջողությունների օր է ձեզ համար: Կարող եք հանգիստ ռիսկի դիմել:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա ինչ-որ բանով զարմացնել ձեզ եւ դա նրա մոտ կստացվի, սակայն միայն այն դեպքում, եթե դուք անկեղծորեն ցույց տաք ձեր զգացմունքները: