Պիկեն բաժանվել է մատուցողուհուց, ում հետ դավաճանել է Շակիրային - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պիկեն բաժանվել է մատուցողուհուց, ում հետ դավաճանել է Շակիրային




«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն բաժանվել է մատուցողուհուց, ում հետ դավաճանել է նախկին ընկերուհուն՝ երգչուհի Շակիրային, հայտնում է Marca-ն՝ վկայակոչելով Telecinco-ի լուսանկարիչ Ժորդի Մարտինի խոսքերը։

Ինչպես հայտնի է դարձել լուսանկարչին, ազգային հավաքականի պաշտպանը հույս ունիվերականգնել հարաբերությունները Շակիրայի հետ՝ հանուն իրենց երեխաների։

Սակայն Ջերարը ցանկանում է, որ Շակիրան ու նրա երեխաները մնան Բարսելոնայում, իսկ երգչուհին մտադիր է տեղափոխվել ԱՄՆ՝ Մայամի։

Պիկեն և Շակիրան միասին են 2011 թվականից, մինչդեռ նրանք պաշտոնապես ամուսնացած չեն եղել։ Զույգը երկու երեխա ունի։

2021/2022 մրցաշրջանում իսպանացի պաշտպանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 39 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում երեք անգամ հարվածել է մրցակիցների դարպասին։ 2009-2018 թվականներին Պիկեն հրավիրվել է Իսպանիայի հավաքական, որի կազմում անցկացրել է 103 հանդիպում։