Նովակ Ջոկովիչը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-րդ տիտղոսը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նովակ Ջոկովիչը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-րդ տիտղոսը




Աշխարհի նախկին առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը 7-րդ անգամ նվաճեց Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողի տիտղոսը։


Եզրափակիչում աշխարհի երրորդ ռակետը մրցեց 40-րդ ռակետ, ավստրալացի Նիկո Կիրյոսի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 4:6, 6:3, 6:4, 7:6 (7:3)։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 2 րոպե։ Նա չորրորդ անգամ անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում։

Նովակ Ջոկովիչը 32-րդ անգամ հանդես եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչում եւ նվաճեց 21-րդ տիտղոսը։ Այդ ցուցանիշով նա գերազանցեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին, որը 31 անգամ է խաղացել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչներում՝ տանելով 20 հաղթանակ։ Երրորդը իսպանացի Ռաֆայել Նադալն է, որ մասնակցել է 30 եզրափակիչի, տարել 22 հաղթանակ։