Ինչու՞ է երգիչ Արթուր Իսպիրյանը դիմել ոստիկանություն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչու՞ է երգիչ Արթուր Իսպիրյանը դիմել ոստիկանություն




Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերը նախապատրաստվել են Երևանի բնակիչ՝ 60-ամա Արթուր Իսպիրյանի դիմումի փաստով։

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև այս տարվա հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իր Toyota մակնիշի ավտոմեքենան վերանորոգելու համար տվել է Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցում գտնվող ավտովերանորոգման կետին, սակայն աշխատակից Համլետ Ս-ն ավտոմեքենայի վրայից գողացել է չեզոքացուցիչը։

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Համլետ Ս-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Իսպիրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Հանրային ռադիոյի արխիվի տնօրեն։