Մահից 2 ամիս առաջ․․․ Հայկոյի մասնակցությամբ բացառիկ կադրեր են հայտնվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահից 2 ամիս առաջ․․․ Հայկոյի մասնակցությամբ բացառիկ կադրեր են հայտնվել




Դիզայներ Գագա Ամատունին և նրա կինը շատ մտերիմ էին երգիչ Հայկոյի հետ։ Վերջինս նրանց երեխաների կնքահայրն էր։ Օրերս Նաիրան արխիվային կադրեր էր հրապարակել Հայկոյի մասնակցությամբ՝ ցույց տալով, թե ինչպես էին սիրված երգչի հետ վայելում իրենց ժամանցը։

Հավելենք, որ սիրված երգչի կորուստը հատկապես ծանր է տանում դիզայների դուստրը՝ Մարիան: Նա հաճախ է արխիվային կադրերով կիսվում։ Հիշեցնենք, որ Հայկոյի մահից հետո Մարիան հետևյալ գրառումն էր արել.

 
 «Իմ ամենահարազատ մարդ: Սիրում եմ քեզ շատ, ու գիտեմ, որ միշտ ինձ հետ ես: Ամենալուսավոր ու ամենավստահելի, աշխարհում չկար քեզնից ավելի բարի մարդ ու վստահ եմ, որ էլ չի լինի: Բայց ես գիտեմ, որ դու ինձ հետ ես, չեմ հավատում, որ էլ չեմ կարա սպասեմ, որ գաս, որ ամեն ինչ լույսով լցվի, դու միշտ ինձ հետ ես եղել ամեն վայրկյան, ինչ ծնվել եմ, ու գիտեմ, որ հիմա էլ մենակ չես թողնի: Չեմ հավատում, բայց կյանքը ստիպեց, որ հավատամ ու տարավ ինձնից քեզ, իմ Հայկո: Անվերջ խնդրում եմ, որ հետ գաս: Իմ կյանքի ամենաբարի ու լույս մարդ, մերսի քեզ ամեն վայրկյանի համար»:

 
 Հավելենք, որ նախկինում Մարիան և Նաիրան շատ մտերիմ էին Անահիտ Սիմոնյանի հետ, սակայն ներկայումս նրանց հազվադեպ կարելի է տեսնել միասին։ Ի դեպ, Անահիտն Արմանի ծննդյան առիթով գրել էր, որ միայն իր հարազատներն են որդուն ուրախացնում ուղիղ կեսգիշերին։ Մեկ առիթով էլ գրել էր, որ իր մայրն Արմանի լավագույն տատիկն է։