Ջորջ Մարտինը «Գահերի խաղի» այլ վերջաբան է խոստացել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջորջ Մարտինը «Գահերի խաղի» այլ վերջաբան է խոստացել




Ամերիկացի գրող, «Սառույցի ու կրակի երգը» վիպաշարի հեղինակ Ջորջ Ռ․ Մարտինը բացահայտել է իր նոր գրքի՝ «Ձմռան քամիների» մանրամասները։ Այդ մասին նա գրել է իր «Not a Вlog» անձնական բլոգում։

Դերասանը նշել է, որ ստեղծագործության իրադարձությունները կտարբերվեն «Գահերի խաղը» սերիալում ցուցադրվածից։ Գրողի խոսքով՝ իր վեպերն ավելի բարդ են, քան սերիալը։

«Օրինակ՝ վեպում նոր կերպարներ կհայտնվեն, որոնք կազդեն սյուժեի վրա։ Ասեմ նաեւ, որ ոչ բոլոր հերոսները, որոնք կենդանի են մնացել մինչեւ «Գահերի խաղի» ավարտը, կենդանի կմնան «Սառույցի ու կրակի» երգը ցիկլի ավարտին։ Նույն կերպ, ոչ բոլոր հերոսները, որոնք մահացել են «Գահերի խաղու», կմահանան գրքում»,- ասել է նա։

Մարտինը հավելել է, որ չի կարող պատմել վեպի վերջաբանի մասին։ «Իսկ ավա՞րտը։ Ստիպված կլինեք սպասել, մինչ ես կհասնեմ։ Որոշ բաներ նախկինի նման կլինեն, շատ բան՝ ոչ»,- նշել է նա։

«Ձմռան քամիները» ֆենթեզի ժարի վեպ է՝ «Սառույցի ու կրակի երգը» շարքի վեցերորդ եւ նախավերջին մասը։ Սպասվում է, որ վեպն ավարտին կհասցvի 2022թ․-ին։ Գրքի հետ անուղղակիորեն կապված են «Գահերի խաղը» հեռուստասերիալի վեցերորդ եւ յոթերորդ եթերաշրջանները։

Աղբյուրը՝ Lenta.ru
Լուսանկարները՝ Getty Images, HBO