Լրահոս

Podcast-Sport. Խորեն Լևոնյանը ֆուտբոլի ընտրանու և հայկական ֆուտբոլի մասին




Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայում 4 տարաբնույթ հանդիպումներ ունեցավ: Podcast-Sport-ում ազգային հավաքականի ելույթների և ներքին առաջնության մասին խոսել ենք դերասան, հաղորդավար, երգիչ և ֆուտբոլի մեծ սիրահար Խորեն Լևոնյանի հետ:

«Ես մեր հավաքականի ապագայի հարցում լավատեսորեն եմ տրամադրված: Ինձ համար պատմական էր Իռլանդիայի դեմ խաղում տոնած հաղթանակը: Մյուս խաղերի մասին խոսելիս՝ առաջնահերթ ուզում եմ առանձնացնել բախտի գործոնը: Հատկապես Շոտլանդիայի դեմ երևանյան խաղում բախտներս չէր բերում»,-ասաց նա:

Լևոնյանի խոսքով` Իռլանդիայի դեմ խաղից հետո հավաքականի խաղամակարդակն աճել է, քանի որ առավել շատ գոլային պահեր էին ստեղծում: «Պետք չէ այս ֆուտբոլիստներին համեմատել նախորդ սերնդի ներկայացուցիչների հետ, պետք է սպասել նորին, նոր, փայլուն երիտասարդությանը»,-ասաց նա:


Խորեն Լևոնյանի հետ ամբողջական զրույցը` Podcast-Sport-ում: