Էդի Մերֆին պարել է դստեր հարսանիքին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էդի Մերֆին պարել է դստեր հարսանիքին




Էդի Մերֆիի ավագ դուստրը՝ Բրին, ամուսնացել է դերասան Մայքլ Քսավիերի հետ։ Հարսնացուն արարողության համար ընտրել է մերկ ուսերով և երկար թևերով ժանյակավոր զգեստ։ Ինքը՝ 61-ամյա Էդի Մերֆին, դստերն ուղեկցել է դեպի խորան ու պարել նրա հետ։ Հարսանիքին, որը տեղի է ունեցել Բևերլի Հիլզի առանձնատանը, ներկա է եղել մոտ 250 հյուր։ Բրիի հարսանիքի պաշտոնական լուսանկարիչը Ջոն Սոլանոն էր, ում լուսանկարները տարածվել են Instagram-ում:

Բրին Էդդի Մերֆիի և Նիկոլ Միտչելի ավագ դուստրն է։ Ընդհանուր առմամբ, օսկարակիր դերասանը տասը երեխա ունի։ Այսպիսով՝ նա հինգ երեխա ունի Միտչելից՝ Բրին, Մայլզը, Շեյնը, Զոլան և Բելլան: Բացի այդ՝ դերասանն ունի երկու չափահաս որդի նախորդ հարաբերություններից՝ Էրիկը և Քրիստիանը, ինչպես նաև դուստրը՝ Անջել Այրիսը, բրիտանացի երգչուհի, Spice Girls-ի նախկին անդամ Մելանի Բրաունի հետ սիրավեպից։ Նա նաև երկու երեխա ունի դերասանուհի Փեյջ Բաթչերից։