Դիանա Տոռեսը վթարի է ենթարկվե - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դիանա Տոռեսը վթարի է ենթարկվե




Դերասանուհի Դիանա Տոռեսն իսնտագրամյան սթորիներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ վթար է տեղի ունեցել իր և մեկ այլ մեքենայի մասնակցությամբ։ Հուսահատված դերասանուհին նշել է, որ սա առաջին անգամը չէ, որ ինքը նման պատմության մեջ է հայտնվում։ Ըստ Դիանայի՝ խոշտանգում են իր մեքենան։ «Չեմ հասկանում՝ վրաս ինչ նավս կա, մեկ ամսում արդեն 4-րդ անգամն է, ո՞ր մեղքիս համար»,-նշել է Դիանան։

Հավելենք, որ Դիանա Տոռեսը համացանցում ամենաշատը քննադատվող կերպարներից է: Քննադատում են նրա պահվածքը, խոսքը, հաճախ անվանում արհեստական տիկնիկ, ով տաղանդից զուրկ է:

Արդեն տեղեկացրել է, որ Դիանա Տոռեսը մեծ ողբերգություն է ապրել: Նա ընդամենը 8 տարեկանում կորցրել է մորը, իսկ ավելի հասուն տարիքում նաև հորը: Մինչ օրս չի համակերպվում այդ կորուստների հետ:

Ավելի վաղ նաև տեղեկացրել էինք, որ ըստ մեր տեղեկությունների՝ Դիանայի կյանքում բարդ շրջան էր: Նա իր ուժերն էր փորձում որպես երգչուհի՝ երգելով ժամանցի վայրերից մեկում, սակայն նրան հեռացրել էին աշխատանքից: Դիանան նաեւ ֆինանսական խնդիրներ ուներ, ավելին՝ պարտքեր էր կուտակել:

Հավելենք նաեւ, որ դերասանուհի Տաթև Սարգսյանը դատի էր տվել Դիանա Տոռեսին, քանի որ վերջինս ըստ Տաթեւի՝ իրեն վիրավորել եւ զրպարտել էր ինստագրամյան էջում:

Տեւական ժամանակ Դիանայի մեքենայի վրա կալանք էր դրված, սակայն այս թեմայով Դիանան այլեւս չի խոսում՝ նշելով, որ այդ բոլոր հարցերով զբաղվում է հորաքույրը: Ի դեպ, հորաքույրն է Դիանային մեծացրել, սակայն ըստ Դիանայի՝ երբեք նրանից մայրական ջերմություն չի ստացել: