Ծնվել է դերասաններ Նազիկ Բաղդասարյանի ու Արթուր Գեղամյանի երկրորդ երեխան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ծնվել է դերասաններ Նազիկ Բաղդասարյանի ու Արթուր Գեղամյանի երկրորդ երեխան




Դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը ու նրա ամուսինը՝ դերասան Արթուր Գեղամյանը, երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Այսօր՝ հուլիսի 12-ին, լույս աշխարհ է եկել զույգի որդին։ Այս մասին, ֆեյսբուքյան իր էջում, հայտնել է դերասանուհին. «Ծնվեց իմ փոքրիկ արքայազնը»,-գրել է նա։

«Անվան շուրջ մտածել ենք ընտանիքով, եւ Դանիելն իր մասնակցությունն է ունեցել ու իր կարծիքը հայտնել: Միքայել անունը միասին որոշեցինք, քանի որ վաղուց այդ միտքը կար, եւ հետո Դանիել եւ Միքայել անունները կածես, թե հրաշալի են հնչում»,-ասել էր դերասանուհին։


Դերասանական զույգի ավագ որդին՝ Դանիելը, լույս աշխարհ է եկել 2013 թ-ին։