Հղի DJ Vakcina-յի սկանդալային գրառումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հղի DJ Vakcina-յի սկանդալային գրառումը




BԱրուսիկ Մկրտրչյանը՝ DJ Vakcina-ն, հերթական սկանդալային գրառումն է արել։ Նա գրել է հետևյալը․ «Անկեղծ ասած՝ զարմանում եմ, որ մարդիկ՝ մանավանդ էս շոգին, sex-ի հավես ունեն, ասենք ավելի լավա մարդ ուղղակի քնի կամ պառկի նայի պատալոկին, գնա վեր ընկնի դիվանին, երկար լոգանք ընդունի, վերջին վարիանտ գիրք կարդա»։



 
 Նշենք, որ այդ նորությանը համացանցային որոշ օգտատերեր մոտեցել են քննադատաբար՝ մեղադրելով Արուսիկին այն բանում, որ նրա երեխաները տարբեր հայրեր ունեն։ Թերևս, այդ քննադատություններից է պայմանավորված Արուսիկի՝ հետևյալ զայրացած գրառումը․

 
 «Ձվերը ստաբիլ քորող, ճարպակալած, քառակուսի ուղեղով տղերքը սովորաբար զբաղված են կնիկական բամբասանքով, ցածր ինտելեկտուալ զրույցներով և էգ որսալու անիմաստ փորձերով։ Եվ նման առանձնյակներին անգամ անիմաստ է ուղարկել հայելու առաջ իրենց նայելու, էլ ուր մնաց ինքնակրթվելու և սեփական անձը ավելի արժեքավոր և հիգիենիկ դարձնելու…»։

 
 Հավելենք, որ Արուսիկը արդեն տևական ժամանակ է, ինչ ընտրյալ ունի: Վերջերս նա խոստովանել է, որ սիրելին իրեն ամուսնության առաջարկություն է արել, ինչին նա դրական պատասխան է տվել։

Նշենք, որ Արուսիկը երկու որդիների մայրիկ է: Ավագ որդու հոր անունը նա երբեք չի բացահայտում՝ նշելով, որ պարզապես ցանկանում էր մայրանալ: Հիշեցնենք, որ կրտսեր որդու հայրիկի հետ նա ամուսնացել էր, սակայն ցավոտ բաժանում էր ունեցել: Ավելին՝ Արուսիկը մեղադրում էր նախկին ամուսնուն իրենց երեխային գողանալու մեջ:

Հավելենք, որ Արուսիկն այն հայտնիներից է, ով երբեք չի խուսափել իր անձնականը և դրանում առկա խնդիրները բարձրաձայնելուց: Արուսիկը մշտապես նշում է, որ այդ ամենի մասին բարձարաձայնելը նաև իր պարտականությունն է համարում, քանի որ ինքը հանրային մարդ է, և դրանով կարող է օգնել և օգնել է ֆիզիկական բռնության ենթարկվող կանանց:

 
 Հիշեցնենք, որ Արուսիկի նախկին ամուսինը՝ Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ըստ Արուսիկի՝ պարբերաբար բռնության էր ենթարկում իրեն և նրա 2 երեխաներին, որոնցից մեկի կենսաբանական հայրն ինքն էր: Արուսիկի խոսքով՝ հանուն երեխաների ինքը համբերում էր, սակայն ամուսնալուծությունից հետո, կարծես թե, ամեն ինչ կարգավորվել է:

«Ինձ համար ամենակարևորը երեխաներիս հոգեվիճակն է ու նրանց հոգեբանությունը, որպեսզի այն չխեղաթյուրվի, անգամ եթե ես լինեմ միայնակ, դժվարությունները հաղթահարեմ միայնակ, սակայն ունենամ ավելի առողջ ընտանեկան միջավայր: Միգուցեր շատ մարդկանց մոտ տպավորություն է, որ մենք թերարժեք ընտանիք ենք, բայց ինձ համար այն լիարժեք է: Համեմատած մյուս ընտանիքների հետ՝ մեր ընտանիքում շատ ավելի լավ մթնոլորտ է:Մենք պահում ենք ծնող-երեխա հարաբերությունները, և ամեն ինչ, կարծես թե, ստաբիլացել է»,- հարցազրույցներից մեկում խոստովանել է Արուսիկը: