«Ով սիրուն, սիրուն»-ը Մոնակոյում․ Սոնա Ռուբենյանը հիացրել է իր կատարմամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ով սիրուն, սիրուն»-ը Մոնակոյում․ Սոնա Ռուբենյանը հիացրել է իր կատարմամբ



Երգչուհի Սոնա Ռուբենյանն ամուսնու հետ մեկնել է Մոնակո հանգստի, որտեղից պարբերաբար կիսվում է լուսանկարներով ու տեսանյութերով։



«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված նոր տեսանյութում երգչուհին սեղանի շուրջ ցածրաձայն երգում է «Ով սիրուն, սիրուն» ստեղծագործությունը։ Սակայն երաժիշտները Սոնային հրավիրում են իրենց մոտ, իսկ նա հիանալի կերպով շարունակում է երգելը։ Սոնայի կատարումը հիացնում է շրջապատողներին։ «Չի ստացվում էլի ցածր ձայնով երգել», - հրապարակումը հումորով մեկնաբանել է Սոնան, իսկ երկրպագուները բազում հիացական խոքեր են գրել․ «Մեր հպարտություն», «Հուզիչ էր», «Բրավո», «Հրաշք կատարում»։