Շատունովի ընտանիքն անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շատունովի ընտանիքն անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել




Յուրի Շատունովի տելեգրամյան ալիքում ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ։ «Յուրի Շատունովի ընտանիքը պաշտոնապես հայտարարում է, որ իրենցից ոչ ոք սոցիալական ցանցերում չկա, ոչ մի դրամահավաք ու նվիրատվություն չի անում։ Զգուշացեք խաբեբաներից: Մի մոռացեք ձեր սիրելի արտիստին, գնացեք Յուրիի պաշտոնական ռեսուրսներ, լսեք նրա երգերը, բաժանորդագրվեք և թողեք կարծիքներ»։

Նրա պաշտոնական էջում հրապարակվել է նաև երգչի գերեզմանը։ Հավելենք, որ համացանցում պարբերաբար նոր տեղեկություններ են հայտնվում «Ласковый Май» խմբի մենակատար Յուրի Շատունովի մահվան վերաբերյալ։ Ըստ տեղեկությունների՝ Շատունովը մահվան օրը լավ ժամանակ էր անցկացրել իր ընկերների հետ, երբ երգչի ինքնազգացողությունը վատացել էր, նա միայն հասցրել էր ասել, որ իր մոտ սրտի նոպա է։

 
 Յուրի Շատունովը մահացել է հունիսի 23-ին։ Երգիչը 48 տարեկան էր։ Նախնական տվյալներով՝ նա մահացել է սրտամկանի ինֆարկտից։

Ըստ մամուլի՝ Տոբոլսկում վերջերս թալանվել էր Յուրի Շատունովի հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Տեղի բնակիչները վանդալիզմի մեջ կասկածում են երկու դեռահասների։ Այս մասին գրում է Thevoice-ը։ Շատունովի մահից հետո Ռուսաստանի շատ քաղաքներում ինքնաբուխ հուշահամալիրներ հայտնվեցին՝ ի հիշատակ սիրելի արտիստի։ Սակայն վանդալները թալանել են հուշահամալիրը։ Նրանք թողել են միայն գետնին նետված և տրորված սպիտակ վարդեր, ինչպես նաև երգչի ճմրթված լուսանկարները։

Ի դեպ, տեղեկություններ են հայտնվել, որ Շատունովի այրին՝ Սվետլանան, ամուսնու մահից հետո սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել է։ Այս մասին պատմել է պրոդյուսեր Ալեքսանդր Գերասիմովը։ Նրա խոսքով՝ կինը արտիստի՝ կյանքից հեռանալուց հետո կորցրել է աջակցությունը և հայտնվել շատ ծանր վիճակում, ընդ որում՝ երկու երեխաների հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նաև գրել էինք, որ տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել էր հոլովակ, որտեղ ցույց է տրվում Շատունովի կյանքի վերջին րոպեները: Լրատվամիջոցները գրում են, որ երգիչը մահացել է Դոմոդեդովոյի հիվանդանոցում։ Բժիշկները Յուրի Շատունովի կյանքի համար պայքարել են ընդհանուր առմամբ 1.5 ժամ. աշխատել են մի քանի սրտաբան, ռեանիմատոլոգ, նյարդաբան, սակայն մահը վրա է հասել սրտի սուր անբավարարության հետևանքով։ Համացանցում տարածվել է մի տեսանյութ որում խոսվում է Շատունովի թողած կարողության մասին

Հավելենք, որ հունիսի 26-ին Մոսկավայում տեղի է ունեցել երգչի վերջին հրաժեշտի արարողությունը: Հարյուրավոր մարդիկ գնացել էին հարգելու Շատունովի հիշատակը: