Մարջան Ավետիսյան. «Միայն մի միտք կա, որ ջարդում է ողնաշարս» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարջան Ավետիսյան. «Միայն մի միտք կա, որ ջարդում է ողնաշարս»




Bravo.am-ը գրում է․ Դերասանուհի Մարջան Ավետիսյանը դարձել է 40 տարեկան: Նա այս շրջանում բնակություն է հաստատել Գերմանիայում ու վայելում է ընտանեկան երջանկությունը։

Bravo.am-ի հետ զրույցում Մարջանը մանկությունից մի հատված հիշեց, երբ հայրն ակորդեոնով նվագում եւ երգում էր «50 տարին չոքեց դուռս»։

«Հիմա, երբ ասում են 40, անմիջապես այդ երգն եմ հիշում ու մտածում եմ՝ Աստված իմ, 10 տարի հետո ես էլ եմ այդ երգը երգելու», — ասում է դերասանուհին:

— Շնորհավորում եմ, ասում են՝ 40-ամյակը չեն նշում, սնահավա՞տ ես։

— Շնորհակալ եմ շնորհավորանքի ու անդրադարձի համար։ Սնահավատ չեմ ու չեմ կարծում, որ վատ բան կպատահեր, եթե 40-ը նշեինք: Այն տարօրինակ մարդկանցից եմ, որ չեմ վախենում ո՛չ ծերանալուց, ո՛չ կնճիռներից, ո՛չ առավել եւս՝ թվերից:

— Համացանցում լուսանկար էիր հրապարակել, եւ շատերին թվացել էր՝ տխուր ես: Այդպե՞ս է, թե՞ տխուր ես, որ մեծանում ես։

— Չէ, տխուր չեմ, այդ նկարի մեջ մի քիչ հասուն խորհրդավորություն տեսա ու հրապարակեցի: Հասկանում եմ, որ ինստագրամյան հետեւորդների մի ստվար զանգվածի ավելի շատ հետաքրքրում է հանրային մարդու ծննդյան օրվա «թանկարժեք» սթորիները, քան իմ (իմ կարճ խելքով) խորհրդավոր նկարը, բայց ես էս եմ։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում