Մարիա Շարապովան հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարիա Շարապովան հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը



Հանրահայտ թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» հնգակի չեմպիոն Մարիա Շարապովան ինստագրամյան էջում հրապարակել է որդու առաջին լուսանկարը։


Նշենք, որ որդին ծնվել է հուլիսի 1-ին, նրան անվանել են Թեոդոր։
Ավելի վաղ Շարապովան լուսանկար էր հրապարակել ու ակնարկել, որ մայրիկ է դարձել։
Հիշեցնենք` 2020 թվականի փետրվարին Շարապովան հայտարարեց, որ հեռանում է թենիսից, իսկ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ նա նշանվել է բրիտանացի գործարար Ալեքսանդր Գիլքսի հետ։

Նրա հղիության մասին հայտնի էր դարձել ապրիլի 20-ին։
Շարապովան պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2001 թվականին: 5 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում` Ավստրալիայի բաց առաջնություն (2008), Ֆրանսիայի բաց առաջնություն (2012, 2014), Ուիմբլդոն (2004), ԱՄՆ–ի բաց առաջնություն (2006): Շարապովան Լոնդոնի օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր է, 39 անգամ հաղթել է WTA մրցաշարերում: