Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 18-ից 24-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 18-ից 24-ը




ԽՈՅԵՐ

Եթե դուք այդքան էլ վստահ չեք ձեր հանդեպ սիրելիի զգացմունքների հարցում, ապա չարժե նրան ծանոթացնել ձեր ընկրների հետ: Շատ հավանական է, որ արդյունքում դուք վկա կլինեք նրանց ամուսնությանը:

ՑԼԵՐ

Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ուշադիր լինել ձեր եւ ձեր սիրելիի գումարի, փաստաթղթերի եւ այլ կարեւոր իրեր հանդեպ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Սիրելին չի ցանկանա հասկանալ ձեր որոշումներն ու մտադրությունները, այդ իսկ պատճառով նա ամեն կերպ կփորձի ձեզ հետ կանգնեցնել ինչ-ինչ քայլերից, որոնք ձեզ համար շատ կարեւոր են:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Շաբաթը կարող է տարօրինակ երեւույթներ առաջ բերել, սակայն մինչ դուք կփորձեք պարզել, թե ինչ է այդ ամենը նշանակում, օրը կանցնի պատմության գիրկը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելիի հետ վերհիշեք ձեր համատեղ անցյալի զվարճալի պահերն ու արկածերը: Դա ոչ միայն կբարձրացնի ձեր տրամադրությունը, այլեւ ավելի կմտերմացնի ձեզ:

ԿՈՒՅՍԵՐ

Դուք ինքներդ եք կառուցում ձեր երջանկությունը, սակայն ինչ-որ մեկը կարող է խանգարել ձեզ: Աստղերը հուշում են ձեզ որոշումներ կայացնելիս հույսը դնել ձեր բանականության եւ զգացմունքների վրա միաժամանակ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ինչ էլ որ խորհուրդ տան ձեր ընկերները` կապված ձեր սիրային կյանքի հետ, վարվեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում ինքներդ:

ԿԱՐԻճՆԵՐ

Ձեր ընկերասիրություն ի զորու է հալեցնել անգամ սառույցը: Այն կարեւոր դեր կխաղա նաեւ սիրելիի հետ հարաբերություններում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին, ի զարմանս ձեզ, չի ընդունի ձեր կատակները: Բացառված չէ, որ նա անգամ կվիրավորվի դրանցից:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սպորտով զբաղվել: Կարող եք նաեւ սիրելիին ներգրավել դրանում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր անձնական երջանկությունը կապված կլինի կրակի հետ: Հավանական է, որ դուք թեթեւ այրվածք ստանաք, որը բուժող բժիշկն ընդմիշտ կմտնի ձեր սիրտը: Չի բացառվում նաեւ խարույկի կամ բուխարու շուրջռոմանտիկ երեկոյի տարբերակը:

ՁԿՆԵՐ

Սիրելին զարմանքով կնկատի, թե ինչ փոփոխություններ են ձեր մոտ եղել: Միգուցե դրանք վաղուց են եղել, սակայն առավել նկատելի են դարձել այս շրջանում: